Հասարակություն

Ընդունվեց զինծառայողի զոհվելու դեպքում փոխհատուցում ստացողների շրջանակն ընդլայնող նախագիծը

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը:

Նախագծին «կողմ» քվեարկեց 92 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։