Տեսակետ

Ընդդիմությունը` ճանապարհային անպատժելիության նախագծին դեմ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Խորհրդարանական ընդդիմությունը` հանուն ճանապարհային անպատժելիության նախագիծ է բերել:
Ընդդիմությունը առաջարկում է վերացնել ճանապարհային տուգանքների բալային համակարգը` պնդելով, որ այն անօգուտ է: Այնինչ, բալային համակարգը ստեղծված է նրա համար, որ չլինեն անպատժելի վարորդներ, որոնք կամ հարուստ են ու հանգիստ վճարում են տուգանքները, կամ էլ սնանկ են ճանաչվել ու ոչինչ էլ չեն վճարում:
Բալայինը նորմալ համակարգ է, որը գործում է բազում երկրներում: Բալայինը նրա համար է, որ դրամական տույժը չլինի միակ պատիժը, քանի որ կան վարորդների խմբեր, որոնց դա չի կանգնեցնում. դրանք հարուստներն են, ովքեր հանգիստ կվճարեն տուգանքները, և դրանք դատարանով սնանկ ճանաչվածներն են, որոնք կարող են ոչինչ էլ չվճարել:
Սովորական` մարդավարի վարող վարորդի համար բալայինը խնդիր չէ, և տարեկան 9 բալը բոլորովին բավարարում է:
Այո, բալայինի ներմուծումից հետո վթարներն ու մահերը շատացել են, բայց դա ոչ թե բալայինի արդյունք է, այլ մեքենաների ու անփորձ վարորդների շեշտակի աճի արդյունք: Մեքենաների քանակը աճել է մոտ 20-30 տոկոսով, իսկ անփորձ վարորդների քանակը` կրկնակի... Եվ Զարմանալի չէ, որ դա ազդել է երթևեկության անվտանգության վրա:
Տպավորություն է, որ ընդդիմությունը ուզում է պաշտպանել այն վարորդներին, որոնք բեզպրեդել են անում, որոնք առատ խախտումներ են անում, ու որոնք չեն մտահոգվում դրամային տույժերի համար»: