Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում ձևավորվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի աշխատանքներին, սակայն, ընդդիմադիրները չեն ցանկանում մասնակցել։
Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իրենք քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեն տեսնում. «Այն խնդիրները, որոնք փորձում են բերել այդ հանձնաժողովի դաշտ, դրանք իրավապահ մարմինների միջոցով պետք է լուծվեն, և եթե իրական նպատակ կամ խնդիր կար դրված իշխանության առաջ՝ գնալու բացահայտումների և իրական մեղավորներին և պատասխանատուներին պարզելու ճանապարհով, ապա պատասխան մարմինները այդ հարցով պետք է զբաղվեին»։
Պատգամավորի խոսքով «իշխանությունը նպատակ ունի թեման իրավական և քաղաքական առումով փակելու և իրեն մաքրելու, իսկ մենք, բնականաբար, այդ գործընթացի մասնակիցը չենք կարող լինել»։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չունի։ Վերջինիս պատգամավոր Արթուր Ղազինյանը Radar Armenia-ին հայտնեց. «Դեռ որոշում չունենք, այս պահին քննարկում ենք որոշումը։ Պաշտոնապես կհայտարարենք դիրքորուշումը այդ հարցի վերաբերյալ»։