Երևանի ընտրություններ - 2023

Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին 10 օր ժամանակ է տվել

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արձագանքել է Հայկ Մարությանի հայտարարությանը, որով վերջինս առաջարկում էր բոյկոտել Երևանի ավագանու առաջին նիստը և նոր ընտրությունների անցկացման հիմքեր ստեղծել։

«Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք, և այս իրավիճակը չէր ստեղծվի»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով,- ««Հանրային ձայնը» կարող է բոյկոտել և չգնալ և լինի երկրորդ փուլ, եթե Թևանյանը, դու հրապարակայնորեն իմ հետ կնքում եք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ քաղաքապետ և յուրաքանչյուր երրորդ թաղապետն իմն է։ Մի թաղապետ իմն է, մի թաղապետ քոնն է, մի թաղապետ Թևանյան Անդոյինն է։ Ուզում ես դառնալ քաղաքապետ, նստի ինձ հետ ստորագրի։ Մերոնք կբոյկոտեն՝ չեն գա։ Յուրաքնչյուր երրորդն իմն է»։

Ղուկասյանն ասել է, որ Մարությանն ունի 10 օր ժամանակ. «Կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»։