Երևանի ավագանու ընտրությունների մասնակից ուժերն այսօրվանից կարող են ԿԸՀ վերահաշվարկի դիմում ներկայացնել։
Դիմումների ընդունումն այսօր լինելու է 12։00-ից 18։00-ն, ինչպես նաև՝ շարունակվելու է վաղն առավոտյան 09։00-ից մինչև 11։00-ն։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի վստահված անձինք։