«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին և նշել կուսակցության հետագա քայլերը։
«Շնորհակալություն ենք հայտնում մեզ ընտրողներին՝ իրենց քաղաքացիական դիրքորոշման համար: Վստահ եղեք, որ ամենայն պատասխանատվությամբ ու խնամքով ենք վարվելու մեզ տրված յուրաքանչյուր քվեի հետ։ «Հանրապետություն» կուսակցությունը ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումից և իրավիճակի հստակեցումից հետո հայտարարությամբ կներկայացնի իր տեսակետը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։