Երևանի ավագանու ընտրություններում «Հանրային ձայն» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանը չի մասնակցել Երևանի այսօրվա ՏԻՄ ընտրություններին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանից։
Նրա խոսքով, ազատազրկված անձինք իրավունք ունեն մասնակցել միայն համապետական ընտրություններին։
Նշենք՝ ապրիլի 17-ին«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը ձերբակալվել էր, ապա՝ ապրիլի 18-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք՝ 46 դրվագով քրեական հետապնդում է հարուցվել Արտակ Գալստյանի նկատմամբ. նա երեկ ձերբակալվել է։
Հայկ Մագոյան