«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը հայտարարություն է տարածել. «Ժամը 18:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացել ենք 40 զանգ։
Զանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։
Մեկ ահազանգ կապված է եղել Կոնդ թաղամասում ՔՊ-ի դեմ և «Մայր Հայաստան» դաշինքին կողմ ուղղորդման/քարոզչության հետ»։