Քաղաքացիներն այսօր 2/24 ընտրատեղամասում նկատել է, որ հանձնաժողովի անդամներից մեկի դիմաց փակցված է եղել «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթ։
Հիշեցնենք, որ 2-րդ համարի քվեաթերթիկը ՔՊ-ի քվեաթերթիկն է։ Սա ֆեյսբուքյան օգտատերերի մոտ ընկալվել է որպես քարոզչություն։
Սակայն ԿԸՀ-ից Radar Armenia-ի հետ զրույցում մեկնաբանեցին, որ առավոտյան, երբ աշխատանքները բաշխելիս են եղել, ցուցակներն ու քվեաթերթիկի ստացման կետերը բաժանել են 2 մասի, այսինքն՝ բացի «Քվեաթերթիկ 2-ից» կա նաև սեղան «Քվեաթերթիկ 1», «ցուցակ 1» և «ցուցակ 2» պայմանական անվանումներով, և դա քարոզչության համար չի արվել։
Հայկ Մագոյան