Երևանի ընտրություններ - 2023

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 28.46%-ը

Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների թիվը 20.00 դրությամբ կազմել է 234.553 քաղաքացի. հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Սա քվեարկելու իրավունք ունեցող 824.250 քաղաքացիների 28.46 %-ն է։

Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընտրություններին մասնակցել էր 345226 քաղաքացի՝ 40.99%-ը, իսկ 2018թ.՝ 370323 քաղաքացի՝ 43.65%-ը։