Սա մայրաքաղաքի համար ընտրությունների մասնակցության ամենացածր ցուցանիշն է. հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ վերջին տարիներին ընտրությունների մասնակիցների դինամիկան գնալով նվազել է։
Նրա խոսքով, ընտրողներն ազատ են, և նրանց իրավունքն է ինչպես քվեարկելը, այնպես էլ՝ չքվեարկելը. «Ազատ և ժողովրդավարական ընտրություններն ամբողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների թիվը 20.00-ի՝ ընտրատեղամասերը փակվելու դրությամբ կազմել է 234.553 քաղաքացի՝ 28.46 %-ը։