«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։
Լրագրողների հետ զրույցում Թանդիլյանը երևանցիներին կոչ է արել անպայման մասնակցել քվեարկությանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրողների մասնակցության ցուցանիշն այս պահին ցածր է՝ Թանդիլյանը կարծիք է հայտնել, որ դա կարող է պայմանավորված լինել մարդկանց՝ անձնական գործերով զբաղվածությամբ։
Ըստ նրա, այսօր մարդիկ նաև գերեզմանատներ են այցելու, ինչը կարող է նաև նրանց տրամադրության վրա ազդել։