ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը հայտարարել է, թե իրենք շուրջ 381 անճշտություն են հայտնաբերել ընտրացուցակներում։
Ըստ նրա, հայտնաբերված անճշտություններից 229 դեպքում մահացած անձանց տվյալներ են եղել։
«Եթե քաղաքացին մահանում է ՀՀ տարածքից դուրս, աճյունի տեղափոխությունից հետո անհրաժեշտ է, որ հարազատներն այստեղ մահվան վկայական ստանան։ Այդ վկայականը ստանալու դեպքումնմանատիպ անճշտություններ չեն լինում, սակայն լինում են դեպքեր, երբ հարազատները գալիս են, հուղարկավորությունը իրականացնում են, սակայն մահվան վկայականը ձեռք չեն բերում։ Այդ պարագայում մենք կարող ենք ունենալ նմանատիպ դեպքեր»,– ասել է նա։