«Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանը կատարել է իր քաղաքացիական պարտը։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց՝ Խաժակյանն ասել է. «Հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի, աշխատող ավագանու: Շատ բանի անհրաժեշտություն ունենք, և հույս ունեմ, որ մեր քվեարկությունը հենց դրան էլ կծառայի»:
Նա խոսել է նաև ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշների մասին, ասելով. «Ակնհայտ է, որ այն 2018-ի մասնակցությանը չի հասնի, բայց ես հույս ունեմ, որ այս օրը և այս հորդորը կնպաստի, որ մարդիկ մասնակցեն, քվեարկեն, որովհետև 5 տարվա Երևանի կառավարումը կախված է հենց այս օրվանից»: