Երևանի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Վիկտոր Մնացականյանը քվեարկության է եկել իր ընտանիքի անդամների հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե քաղաքապետ չընտրվելու դեպքում արդյոք իր աշխատանքը պատկերացնում է ավագանու կազմում, նա դրական է պատասխան է տվել. «Ես ինքս եղել եմ ավագանու անդամ, ապա նշանակվել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, և տարիներով սրտացավ ու անհանգիստ եմ Երևանի բոլոր խնդիրներին։ Ուսումնասիրել եմ քաղաքային պլանավորումն ու ուրբանիստիկան, որ գա այս օրը, որ ես իմ ընկերներով, «Հաղթանակ» կուսակցության ավագանու անդամության թեկնածուների հետ վերածնենք Երևանը, և ամենակարևորը բերենք էմոցիոնալ համերաշխությունը»։