ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Երևան ավագանու ընտրություններին՝ 7/46 ընտրատեղամասում կատարելով իր քաղաքացիական պարտքը։
Նա ասել է, որ քվեարկել է հանուն բարեկեցիկ և հարմարավետ Երևանի. «Վստահ եմ, որ այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել այն, ինչի ձգտում ենք։ Այսօր այդ հնարավորությունը կա՝ մասնակցել և ազատ ընտրություն կատարել։ Փառք Աստծո, թեկնածուները շատ են»։
Նա նշել է, որ այս ընտրությունները նախկինում կայացածներից տարբերվում է իր քաղաքականացվածությամբ. «Գաղտնիք չէ՝ շատ ավելի քաղաքականացված, շատ ավելի սրված՝ հաշվի առնելով նաև արտաքին միջավայրը։ Երևի դրանով, և իհարկե, մի հանգամանք էլ կա, որ ինչ-որ ձևով ստվերում է մեր՝ քաղաքացիների ուշադրությունը քաղաքային խնդիրներին դարձնելով։ Ես կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում անցկացնեինք, և ՏԻՄ ընտրությունները դրանով տարբերեինք համապետականից»։