ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ընտրական գործընթացներում Ծառայության գործառույթներին առնչվող մի շարք հարցերի։
Նա տեղեկացրել է, որ ընտրելու իրավունք ունեցող օտարերկրացիների թվին՝ 14 653 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 11 890 քաղաքացի, Հնդկաստանի 89 քաղաքացի։
Նրա խոսքով, ոստիկանության հետ համագործակցության արդյունքում ընտրացուցակներում հայտնաբերվել է 381 անճշտություն, որից 225-ը մահացած անձանց տվյալներ են եղել։ Դրանք հանվել են ընտրացուցակներից։