Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները խախտումել են անկողմնակալության պահանջը։
«Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:»
Մեր կողմից արձանագրվել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդներ Ավետիք Չալաբյանը, Արսեն Բաբայանը, Սվետլանա Աճեմյանը, Ատոմ Մխիթարյանը, Անի Առաքելյանը, Ցոլակ Ակոպյանը, Արմեն Նաջարյանը, Նաիրի Հոխիկյանը, Մենուա Սողոմոնյանը, Կառլեն Հակոբյանը, Հարություն Փախչանյանը, Ռոզեթ Օստակարյանը, Կարեն Արզումանյանը խախտել են Ընտրական օրենսգրքի վերոնշյալ պահանջը, ինչի վերաբերյալ ապացույցները ներկայացվում են ստորև։ Հարկ է նկատել, որ բոլոր գրառումները կատարվել են որպես դիտորդական առաքելություն գրանցվելուց հետո»,- ասվում է Սուրեն Գրիգորյանի գրառման մեջ։