«Մտավախությունս մասնակիցների ցածր թիվն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի ավագանու ընտրություններում «Արդար Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նորայր Նորիկյանը նշելով, որ ժամը 11-ի դրությամբ ԿԸՀ-ի հրապարակած ընտրության մասնակցության թվերը շատ ցածր են։
Նորիկյանը Երևանի բնակիչներին խնդրեց մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը համոզմունք հայտնելով, որ այս ընտրությունների քաղաքական արժեքը չափից դուրս մեծ է, ապա հավելեց՝ այս ընտրությունները յուրօրինակ ուղերձ են լինելու հասարակությանն ու միջազգային հանրությանն առ այն, թե ՀՀ-ն ինչպիսի արժեքային համակարգ ունի։