«Մենք կոալիցիա չենք կազմի այն ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, այն ուժերի հետ որոնք ավագանիում ներկայացնելու են կրեմլյան շահերը». լրագրողների հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Նա նշել է, որ քվերակել է, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք. «Ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան և տարածքային ամբողջականությունը վերականգնվի և ունենա միջազգային բարձր վարկանիշ տարածաշրջանում և աշխարհում»։