«ՀՀ ժողովուրդն է հայտնում անվտանգության և կատարված աշխատանի վերաբերյալ իր կարծիքն ազատ և անկախ ընտրություններով, որը նույնպես մեր կողմից է ներդրված ՀՀ իրականության մեջ»,- այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին։
Հարցին՝ եթե քաղաքացիներն իշխող կուսակցությանը «50+ ձայն» չտան անվատանգային խնդիրներն արդյո՞ք ավելի շատ կլինեն, Ալեն Սիմոնյանն ասել է. «Ավելի դժվար կլինի»։
«Ես վստահում եմ ՀՀ ժողովրդին, վստահում եմ երևանցիներին, ես վստահում եմ այն գիտակցությանը, որն ունի մեր ժողովուրդը, որովհետև հինգ տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, սունկի պես աճել են լրատվամիջոցներ և այդ լրատվամիջոցների միակ նպատակը եղել է Հայաստանի իշխանություններին վարկաբեկելը»,- նշել է Սիմոնյանը և արձանագրել՝ դա չի ստացվելու։