Քիչ անց «Էրեբունի» թանգարանի մոտից կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» երթը։ Այն գլխավորում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Րոպեներ առաջ թանգարանի մոտ ժամանեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև թեկնածուները։
Երթը նախատեսված է ավարտել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ 19:30-ին ամփոփիչ հանրահավաքով։