Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 16 ℃

Рус Eng

Անդրանիկ Թևանյանի ամփոփիչ ուղերձը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

Անդրանիկ Թևանյանի ամփոփիչ ուղերձը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ.

«Սիրելի՛ երևանցիներ,

Ավարտվեց Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը: Մենք եղել ենք բոլոր վարչական շրջաններում, սեղմել ենք հազարավոր ձեռքեր, ներկայացրել ենք մեր ծրագրերը:

Սա սովորական ընտրություն չէ: Այն ճակատագրական է լինելու Հայաստանի ու Արցախի համար: Բոլորիս առաջ դրված է իրակա՛ն խաղաղության և իրակա՛ն պատերազմի ընտրության հարցը: Այս իշխանության մնալու դեպքում պատերազմն ու կորուստներն անխուսափելի են լինելու: Բոլորիս ընտրությունից է կախված մեր երեխաների, մեր երկրի ապագան:

Ես գիտեմ, թե ինչ քայլեր պետք է անենք այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար: Ակտիվ մասնակցե՛ք ընտրությանը: Ընտրությունից խուսափելը հավասարազոր է լինելու այս իշխանության օգտին, պատերազմի օգտին քվեարկելուն:

Համոզված եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հասկացել է իրավիճակի լրջության աստիճանը և կատարելու է ճի՛շտ ընտրություն: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ամբողջական իշխանափոխություն իրականացնել՝ այն սկսելով Երևանից:

Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը