Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բանավեճի ժամանակ Հայաստանի եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը հայտարարել է, որ բացառում են որևէ համագործակցություն ռուս-թուրքական դաշինքը ներկայացնող գործակալ կուսակցությունների հետ։
Նա նաև հայտարարել է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ավելի շատ նման է «ատելու երկրին»: «Դա քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ է»,- նշել է նա։