Մեզ անհրաժեշտ է աշխարհաքաղաքական հստակ փոփոխություն։ Առաջարկում ենք ընտրել արևմուտքի ճանապարհը։ Այս մասին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Այն ուժերի հետ, որոնք Հայաստանը տանում են ՌԴ-ում գուբեռնյաների կարգավիճակի, համագործակցություն չունենք»,- նշել է նա։
Զեյնալյանը հիշեցրել է, որ Երևանում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժ, որը կզբաղեցնի կառավարման ղեկը, մինչև 2026թ․ համագործակցելու է կառավարության և ԱԺ-ի հետ։
«Այն ամենը, ինչ-որ այստեղ հնչեցվում է՝ հեղափոխության և իշխանափոխության հետ կապված, հակասում է օրենքին»,- նշել է նա։