«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել բոլորի հետ, բացի «Քաղաքացիական պայմանագրից»։ Նա նաև ներկայացրել է հետևյալ առաջարկը․
«Երևանի թեքտանիք շենքերի տանիքները, որոնք ծանրաբեռնված չեն մանսարդներով, աճուրդային կարգով, վաճառենք և այդ գումարները գեներացնենք հասարակական տրանսպորտն անվճար դարձնելու համար։ Վաճառելով 7500 քմ տանիք՝ կգեներացնենք այդ գումարը»,- նշել է նա։
Մնացականյանը նշել է նաև, որ պետք է Քաղաքապետարանը քանդել, նորից հավաքել։ Բալաստային շատ վարչություններ ունի, դուբլիկացիաներ թաղապետարանների հետ։ Այսօրվա Երևան քաղաքի ղեկավարները չեն ներկայացնում այն քվեն, որ տվել է երևանցին 2018թ»,- նշել է նա.: