Քաղաքապետարանում պետք է աշխատավարձերը բարձրացնել, որովհետև այս աշխատավարձերի պարագայում լավ մասնագետ անհնար է ներգրավել։ Այս մասին հայտարարել է «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։
Նրա խոսքով՝ կարելի է կրճատել աշխատակիցներին` արհեստական ինտելեկտի ներգրավմամբ նաև։
Թարվերդյանը ցանկություն է հայտնել հարց ուղղել նաև Հայկ Մարությանին, որը հրաժարվել էր մասնակցել բանավեճին. «Լավ մարդ, լավ դերասան, վատ ղեկավար ջան։ Ասա, որ Մասիվում այդ բիզնեսը քանդեցիր, պետությունը 100 մլն տուժում է։ Կամ «Սանիթեքը», որ 5.2 մլրդը սարքեցիր 7.5։ Ինչո՞ւ այս հարցերով ինքնակայացար, ինչո՞ւ ես այս քաղաքին այդքան վնաս տվել»։
Թարվերդյանը նաև կոչ է արել մասնակցել ավագանու ընտրություններին և որոշել, «թե ինչ պայմաններում է ապրելու ձեր բալիկը, մեր բալիկը»։