«Միակ քաղաքական ուժն ենք, որ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում ամենօրյա ռեժիմով ակտիվ քարոզարշավ ենք իրականացրել». լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը։
Փամբուխչյանը վստահ է, որ իրենց հաղթանակի հավանականությունը մեծ է։ Նա հիշեցրել է, որ այսօր երեկոյան տեղի կունենա քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճը, որին կմասնակցի նաև Տ․ Ավինյանը։
Անդրադառնալով քարոզարշավին Տիգրան Ավինյանի բացակայությանը՝ նա հայտնել է, որ թեկնածուն առողջական փոքր խնդիրներ ունի. «Որպեսզի հարցեր չառաջանան, նշեմ, որ Տիգրան Ավինյանը մի փոքր առողջական խնդիրներ ունի, ուստի այսօր մնացել է տանը, որպեսզի ապաքինվի։ Վստահ եմ, որ ժամը 22.00-ին ներկա կգտնվի դեբատին»։
Փամբուխչյանը նաև հրավիրել է երևանցիներին վաղը կայանալիք հանրահավաքին։ Նշենք, որ այսօր ՔՊ ավագանու թեկնածուները շարունակել են նախընտրական քարոզարշավը Երևանի կենտրոնում։