Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել են մասնակցել վաղը՝ սեպտեմբերի 14-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով անցկացվող «Երևանն ընտրում է» հեռուստաբանավեճին։
- «Իմ թիրախում Նիկոլ Փաշինյանն է, որևէ 1-ին համարի հետ բանավեճի մեջ չեմ մտնելու». Անդրանիկ Թևանյան
- «Պետրոս Ղազարյանի վարած որևէ միջոցառում համարում ենք իրական բանավեճի իմիտացիա». Հայկ Մարության