Երևանի ընտրություններ - 2023

Տիգրան Ավինյանը հուսով է՝ երևանցիները բացարձակ վստահության քվե կտան իրենց

Տիգրան Ավինյանը հուսով է՝ երևանցիները բացարձակ վստահության քվե կտան իրենց

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հույս է հայտնել, որ երևանցիներն իրենց բացարձակ վստահության քվե կտան, որպեսզի կարողանան իրականացնել ծրագրերը։

«Որ շարունակենք հիմնանորոգել ու ավարտին հասցնել բոլոր մանկապարտեզների, պոլիկլինիկաների հիմնանորոգումը, Երևանի բոլոր բակերը վերադարձնենք իրենց բակային տեսքին՝ ֆուտբոլի դաշտերով, խաղահրապարակներով և նմանատիպ հանգստյան գոտիներով։ Կարծում եմ՝ վերջին նվազագույն մեկ տարվա ընթացքում ցույց ենք տվել, որ մենք դա կարող ենք և ուզում ենք անել»,- նշել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական