ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը «Կիլիկիա» թաղամասում անդրադարձել է տրանսպորտի խնդրին․
«Երբ նախկինում ունեցել ենք շատ գազելներ և շատ գծեր, անորակ է եղել այդ ամենը, իսկ հիմա ունենք ավելի քիչ գծեր և ավելի շատ տարողունակությամբ ավտոբուսներ, որոնց քանակը շատ ավելի քիչ է: Հնարավոր է մարդկանց մի քիչ անհարմար լինի այն առումով, որ մի փոքր ավել քայլեն, բայց կերթևեկեն շատ ավելի հարմար տրանսպորտով, որը երբեք չի ուշանա»,- ասել է նա: