ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Կենտրոնի «Կիլիկիա» թաղամասում։
Նա անդրադարձել է այդտեղի մանկապարտեզի խնդրին. «Կիլիկիա թաղամասում կա գործող մանկապարտեզ, որը գտնվում է վթարային շենքում, և քիչ թվով երեխաներ են հաճախում: Այն, ինչ կառուցում ենք, բոլորովին նոր մանկապարտեզ է լինելու և՛ Կիլիկիայի, և՛ Նորագյուղի համար։ Ունենալու ենք նոր ստանդարտներով, սեյսմակայուն, գեղեցիկ, 6-8 խմբանոց մանկապարտեզ»,- ասել է Ավինյանը: