Երևանի ընտրություններ - 2023

Ինչ կարգախոսներով են հանդես գալիս Երևանի ավագանու ընտրությունններին մասնակցող ուժերը

Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքում տեղի կունենան Երևանի ավագանու ընտրություննները։ Ինչպես հայտնի է, առաջադրվել է 14 քաղաքական ուժ։

Radar Armenia-ն ներկայացնում է ընտրություններին մասնակցող ուժերի կարգախոսները։ Եվ այսպես՝

  • «Հանրային ձայն» կուսակցություն
    «Հանրային ձայնը քո ձայնն է»
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
    «Ասե՛ք, կանե՛նք»
  • «Արդար Հայաստան» կուսակցություն
    «Վստահի՛ր, հավատա՛, փոխելո՛ւ ենք․․․»
  • «Հաղթանակ» կուսակցություն
    «Մարդամոտ քաղաք»
  • «Ուժը հայրենյաց» կուսակցություն
    «Երևանցու կամքով՝ հանուն Երևանի»
  • «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
    «Մաքուր Երևան․ մենք կատարում ենք Հայաստանի և Երևանի եվրոռեմոնտ»
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն
    «Շարունակենք, որովհետև բոլորիս պետք է»
  • «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
    «Դու կարո՛ղ ես»
  • «Հանրապետություն» կուսակցություն
    «Իմ Երևանն ես․․․»
  • «Միացյալ Հայաստան» կուսակցություն
    «Սիրտդ տուր Երևանիդ»
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
    «Առաջ նոր շնչով»
  • «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն
    «Պայքարիր Երևան»
  • «Ապրելու երկիր» կուսակցություն
    «Փոխենք ապագան»
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք
    «Միացի՛ր, որ փոխենք»