Երևանի ընտրություններ - 2023

Տիգրան Ավինյանը շարունակում է նախընտրական հանդիպումները

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը շարունակում է նախընտրական հանդիպումները։ Նա այսօր քարոզարշավ է անցկացնում Արաբկիր վարչական շրջանում։

Տիգրան Ավինյանը շրջել է մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում, զրուցել մարդկանց հետ։ Նա նաև եղել է Արաբկիրի բակերում, ծանոթացել քաղաքացիների խնդիրներին, ներկայացրել իրենց ծրագրերը։ 

Քիչ անց կմեկնարկի Տիգրան Ավինյանի նախընտրական հանրահավաքը։