Երևանի ընտրություններ - 2023

«Ուժը հայրենյաց» կուսակցության անդամները մասնակցել են Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ուժը հայրենյաց» կուսակցության անդամներն օրերս մասնակցել են Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանը։

«Երևանի Մարզահամերգային համալիրի դիմաց բացվել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանը։

Բացման արարողությանը ներկա են եղել նաև «Ուժը հայրենյաց» կուսակցության անդամները»,- հայտնել են կուսակցությունից։