ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կիևյան փողոցում ուշադրություն է դարձրել շինարարություն իրականացնելիս փոշեորսիչ ցանցերի տեղադրման խնդրին։ Նա նշել է, որ դրանք չպետք է ձևական բնույթ կրեն, այլ շինհրապարակները պետք է կահավորվեն պատշաճ։ Նա նշել է, որ ստուգումներ արդեն արվում են, եղել են տուգանվողներ։
Ավինյանը տեղեկացրել է, որ խախտման համար առաջին անգամ տուգանքը 150 հազար դրամ է, երկրորդ անգամվանից սկսած՝ 250 հազար դրամ. «Բայց դրական է, որ կահավորման պրոցեսը սկսել են»,- նշել է նա։
Այնուհետև Տիգրան Ավինյանը մի խումբ աջակիցների հետ նստել է ավտոբուս և ուղևորվել հանրահավաքի անցկացման վայր։