Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ 11 ) կոչով դիմել է Երևանի բնակիչներին։
Նա նշել է, որ քաղաքի առջև ծառացած խնդիրները լուծելու պատրաստակամությունը և ցանկությունը մեծ է։
Դավիթ Խաժակյանը հիշեցրել է, որ իր հեռախոսահամարը հրապարակված է և այն լինելու է մշտապես հասանելի, որ ժամին էլ ուզում է լինի։ Այդ իմաստով նա կարևորել է սեպտեմբերի 17-ին երևանցիների մասնակցությունը ընտրություններին և նրանց վստահությաքն քվեն։