ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադարձել է շենքերի նկուղները մաքրելու ուղղությամբ արված քայլերին․
«Նախորդ տարի մեծաքանակ շենքերի նկուղներ մաքրեցինք համատիրությունների հետ, բայց դեռևս այնտեղ, որտեղ նկուղ չէր, կիսանկուղ էր, ստանդարտներին չէր համապատասխանում և այլն, այդ հատվածների բնակիչներին ապաստարանային տարածքներ այլ տեղերում ենք հատկացրել՝ մանկապարտեզներ, դպրոցներ, և այս պրոցեսը շարունակաբար իրականացնում ենք»,- նշել է նա: