Երևանի ընտրություններ - 2023

Ինչպես է փոխվել Կենտրոն վարչական շրջանը 5 տարվա ընթացքում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2019-2023 թթ. Կենտրոն վարչական շրջանում։ Եվ այսպես՝ 

  • ստեղծվել և բարեկարգվել են տասնյակ բակային տարածքներ
  • կառուցվել են խաղահրապարակներ
  • կառուցվել են ֆուտբոլի դաշտեր
  • իրականացվել են Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածի բարեկարգման աշխատանքներ
  • ստեղծվել է սքեյթ պարկ
  • մի շարք կենտրոնական այգիներում իրականացվել են բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքներ
  • վարչական շրջանի խորհրդային տարիներից ժառանգած հարյուրավոր վերելակներ փոխարինվել են նորերով
  • առաջիկա տարիներին նախատեսվում է փոխել բոլոր վերելակները
  • վերանորոգվել և հիմնանորոգվել է շուրջ 104 բազմաբնակարան շենքի տանիք
  • վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի 84 շքամուտք
  • վարչական շրջանում իրականացվել են մեծածավալ ասֆալտապատման և փողոցների վերականգնման աշխատանքներ
  • տեղադրվել են նոր եզրաքարեր
  • վերջին 5 տարիներին իրականացվել են ոռոգման, կոյուղատար ցանցերի և ջրագծերի կառուցման, նորոգման աշխատանքներ
  • հիմնանորոգվել են համար 5, 15, 20 և 21 մանկապարտեզները
  • վերանորոգվել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 8 պոլիկլինիկան

  • վերանորոգվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը
  • վերանորոգվել է «Էդուարդ Իսաբեկյանի» թանգարանը
  • Պատանի հանդիսատեսի թատրոնի պատուհանները փոխարինվել են նորերով
  • Կենտրոն վարչական շրջանում պարբերաբար արդիականացվում է փողոցների, բակերի և պուրակների լուսավորության ցանցը։