Երևանի քաղաքապետի թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, քարոզարշավը շարունակում է Արաբկիր վարչական շրջանում՝ հանդիպելով Թբիլիսյան 33/1-ի բնակիչների հետ։ Նա զրուցում է քաղաքացիների հետ, ծանոթանում խնդիրներին։
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ հանդիպել է բնակիչների հետ, քննարկել, թե ինչպիսին պետք է լինի բակային միջավայրը և նշեց, որ բակերը պետք է բարեկարգված լինեն և առանձնացրել վերջին մեկ տարվա աշխատանքը։