Երևանի ընտրություններ - 2023

«Կվերանայվեն մանկապարտեզների ու նախակրթարանների աշխատակիցների աշխատավարձերը». Տիգրան Ավինյան

«Կվերանայվեն մանկապարտեզների ու նախակրթարանների աշխատակիցների աշխատավարձերը». Տիգրան Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ վերանայվելու են ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի բոլոր մանկապարտեզների և նախակրթարանների աշխատակիցների աշխատավարձերը։ «Սա նրա համար չի արվում, որ ավելի լավ կադրեր բերենք։ Ամենալավ կադրերն այնտեղ արդեն աշխատում են, և իրենց սերն ու ուշադրությունը տալիս են իրենց երեխաներին։ Իսկ մենք ընդամենը մեկ բան ունենք անելու՝ գնահատել և արժևորել իրենց աշխատանքը»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանը նշեց, որ մեկ տարի շարունակ գործել են մեկ սկզբունքով՝ քաղաքացին ասել է ինչ-որ բաներ, և իրենք արել են դա. «Բայց կա մեկ այլ կարևոր շերտ մեր կարգախոսի, մեր խոսակցության մեջ՝ Երևանը մեզ տասնամյակներով տվել է մեզ լավը, դրականը, եղել է մեր տունը, տվել է մանկություն, պատանեկություն, ընկերներ, ընտանիք, երեխաներ, թոռներ և այսպես շարունակ։ Մենք տասնամյակով այս քաղաքին լավ չենք վերաբերվել, լավ չենք վերաբերվել որպես սեփական տան։ ՈՒ երբ ասում ենք՝ ասեք, կանենք, այդտեղ կարևոր է ձեր ներդրումն ամեն նախագծի մեջ»,- շեշտեց նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական