Երևանի ընտրություններ - 2023

«Եթե այսօր հիմքերը ճիշտ դնենք, վստահ եմ՝ ապագայում շատ ավելի ուժեղ սերունդ ենք մեծացնելու». Տիգրան Ավինյան

«Եթե այսօր հիմքերը ճիշտ դնենք, վստահ եմ՝ ապագայում շատ ավելի ուժեղ սերունդ ենք մեծացնելու». Տիգրան Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր շարունակել է նախընտրական հանդիպումներն Ավան վարչական շրջանում։ 

Ավինյանը հայտարարել է, թե մանկապարտեզներին ու դպրոցներին ուղղված իրենց ծրագրերը երեխաների, ապագա սերնդի համար է արվում։ «Մենք Երևանում այս տարի միայն հիմնանորոգում ենք 24 մանկապարտեզ, և դրանք հիմնանորոգելով ստեղծում ենք լավագույն պայմանները երեխաների համար։ Մենք սարքում ենք ֆուտբոլի դաշտեր, բակեր։ Եւ իրականում սրանք ուղղակի բարեփոխումներ չեն, ուղղակի վերանորոգումներ ու հիմնանորոգումներ չեն, սրանք միջավայր են»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ  Երևանում կառուցվում են սեյսմակայուն և ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող դպրոցներ, որոնք էլ պայմաններ են ստեղծում, որ երեխաները մեծանան ու դառնան ոգով, մարմնով, գիտելիքներով ուժեղ. «Իրականում սա ամենակարևոր, ամենակարևոր գործն է, որ պետք է անենք»։

Ըստ նրա, մարդկանց վերաբերմունքը սկսած սեփական բակի, սեփական փողոցի նկատմամբ, մինչև անվտանգային և սահմանային հարցեր, սկսվում է մանկապարտեզից. «Եթե մենք այսօր այդ հիմքերը ճիշտ դնենք, վստահ եմ, որ ապագայում շատ ավելի ուժեղ սերունդ ենք մեծացնելու, շատ ավելի ուժեղ երկիր ենք ունենալու, և իրենց շնորհիվ այս երկիրն ավելի ու ավելի է ամրապնդելու իր դիրքերը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում»,- նշեց նա։

Ավինյանը կարևորել է նաև մանկապարտեզների ոչ միայն միջավայրը, այլև բովանդակությունը. «Շատ կարևոր են մարդիկ, ովքեր ամեն օր իրենց քրտնաջան աշխատանքով դաստիարակում են մեր երեխաներին։ Էդ մարդկանց աշխատանքը կարևորելու, արժևորելու կարիք կա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական