ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հարցին՝ ինքը եվրոպամետ, թե ռուսամետ դաշտում է, պատասխանել է. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ազգային և պետական գործիչ պետք է լինի հայամետ, և տեսնի Հայաստանը սուբյեկտ, այլ ոչ թե խաղաքարտ՝ այլ երկրների մեծ խաղում»։
Ավինյանը նշել է, որ ժամանակի ընթացքում շահերը տարբեր երկրների հետ համընկնում են, այլոց հետ չեն համընկնում. «Եւ տասնամյակների տարբերությամբ կարող է իրավիճակ փոխվել։ Եւ իհարկե, ամենակարևոր հարցը, թե որ երկրների հետ ունենք արժեքային նույնական հենք։ Սա շատ կարևոր է հասկանալ՝ համագործակցության համար։ Իսկ ընդհանուր առմամբ մենք պետք է հիմնվենք մեր Հայաաստանի Հանրապետության, մեր ժողովրդի ազգային շահերի վրա, և կախված իրավիճակից մեր գործընկերները տարբեր հարցերի շուրջ կարող են տարբեր լինել»,- մանրամասնել է նա։