ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն Ավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ երեխաներն են լինելու քաղաքի և երկրի տերը․ «Իրենց ապագան հենց այսօր ենք կերտում․ թե՛ մեր քաղաքի ապագան ենք կերտում, թե՛ երկրի ապագան»,- ասաց Ավինյանը։
Նա անդրադարձավ դժգոհություններին, թե սահմանային լարվածության ժամանակ մանկապարտեզներ են կառուցվում. «Մեր երեխաների, ձեր թոռների համար ենք անում, որովհետև վաղը իրենք այս երկրում պետք է ապրեն ու լինեն այս երկրի տերը, և իրենք պետք է լավագույն միջավայրում մեծանան»,- հայտարարեց նա։