Երևանի ընտրություններ - 2023

«Երևանի 12 շրջաններում կառուցվելու են կենդանիների խնամքի կենտրոններ». Տիգրան Ավինյան

«Երևանի 12 շրջաններում կառուցվելու են կենդանիների խնամքի կենտրոններ». Տիգրան Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Նոր Նորքում նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է թափառող կենդանիների խնդրին։

Նա տեղեկացրել է, որ փոխվել է թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը վերանվանվել է կենդանիների խնամքի կենտրոն, «որպեսզի իր իրական նպատակներին ու առաքելությանը ծառայի»։

Նրա խոսքով՝ այժմ հիմնարկի տարածքում կառուցվում է մեծ կացարան, Երևանի 12 շրջաններում ևս կառուցելու են նման կացարաններ։

Ավինյանը խոսել է նաև Երևանում այգիների կառուցման մասին՝ տեղեկացնելով, որ դրանցից հինգը Նոր Նորքում է լինելու։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական