ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ շինհրապարակումներում սեպտեմբերի 1-ից պարտադիր են փոշու պաշտպանիչ ցանցերը։ Նա հիշեցրել է, որ այդ պարտադրանքը սահմանվել է Երևանի ավագանու որոշմամբ․
«Լինելու են հսկիչ սարքեր, որոնք տեղադրվելու են կառուցապատողի կողմից։ Դրանց միջոցով օնլայն ռեժիմով հետևելու ենք կառուցապատման ընթացքում փոշու մակարդակին: Քաղաքապետարանի համապատասխան վարչությունը իրավասու է լինելու տուգանել բոլոր այն կառուցապատողներին, որոնց մեղքով փոշու մակարդակը կանցնի սահմանաչափը»,- նշել է նա՝ հավելելով, որ որոշ կառուցապատողներ, որոնք չեն կատարել քաղաքապետարանի պահանջը, արդեն տուգանվել են: