Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀԱՍԱԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել.
«Ողջունելով Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանի կոչը ընդդիմության միասնական թեկնածու ընտրելու և ինքնաբացարկների միջոցով մեկ միասնական թեկնածու սատարելու մասին, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է.
Մեր թեկնածուն Արման Ղուկասյանը երիտասարդ գործիչ է, ով չունի կախվածություն այսօրվա որևէ քաղաքական խմբերից կամ էլիտաներից, նա հանդիսանում է շարքային ժողովրդի թեկնածու ու լինելով ոչ նախկին, ոչ էլ առավելևս ներկա իշխանության հետ որևէ կապի մեջ, պատրաստ է ստանձնել իրական միասնական ընդդիմադիր թեկնածու լինելու պարտավորությունը։ Ուստի կոչ ենք անում միանալ մեր թեկնածու ՀԱՍԱԿ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանին:
Պատրաստենք նաև այս հարցով սկսել համապատասխան կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր թեկնածուների հետ»: