ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մալաթիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՔՊ և ԱԺԲ ներկայացուցիչների քաշքշուկին․
«Իմ թիմակիցներին կոչ եմ անում մաքսիմալ հանդուրժող լինել բոլոր սադրանքների նկատմամբ, անկախ նրանից՝ մարդիկ կգան, կփորձեն հայհոյել, սադրել։ Որևէ կերպ պետք չի անդրադառնալ այդ մարդկանց, քանի որ ուղղակի պայքարի այլ մեթոդներ չեն լինում, երբ չկան ծրագրեր։ Երբ չեն խոսում խնդիրների մասին և չգիտեն լուծումները, նման մեթոդներով են փորձում մեզ շեղել մեր ծրագրերից»,- ասել է նա՝ հավելելով․ «Հանդուրժող եղեք»: