«Վերջերս Թումանյան 39 հասցեում տրված շինթույլտվությունը չեղարկեցինք և ձեղնահարկը քանդեցինք․ նույնն էլ իրականացնելու ենք Չարենցի տուն-թանգարանի շենքի ձեղնահարկի հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ այդտեղ բնակիչների դժգոհություն կար. «Տրված շինթույլտվության իրավական հիմքերը բավարար չէին այդ շինթույլտվությունը տալու համար, և այդ իրավական հիմքերը երբ նայեցինք, տեսանք՝ կան խնդիրներ։ Դրա հիմքով է չեղարկվել»,- ասել է Ավինյանը։