Այսօր Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում է Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավը։ Նա անդրադարձավ մայրաքաղաքում խցանումների խնդրին՝ նշելով. «Ամիսներ առաջ այցելել էի Վաշինգտոն և Աբու Դաբի քննարկելու խելացի լուսացույցների ծրագրի ներդրման հնարավորությունները. Վաշինգտոնի դեպքում՝ ծրագրի ֆինանսական կողմը ապահովել համար, Աբու Դաբիի` հաշվի առնելով նրանց ամենահաջողված փորձը»։
Ըստ Ավինյանի՝ բարեփոխումների վերջնանպատակը լինելու է խելացի լուսացույցների ներդնումը. «Դրանք հնարավորություն կտան ավտոմատ կերպով լուծել երթևեկության թողունակության հարցը։ Առաջնայնությունը, սակայն, պիտի տրվի հանրային տրանսպորտին»։